Իրավունք

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. սահմանվել է 2 միլիոն դրամ տուգանք

1 րոպեի ընթերցում

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. սահմանվել է 2 միլիոն դրամ տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

«Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնում են ԲԸՏՄ-ից: 

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝  2.000.000դր. չափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում