Քաղաքականություն

Փաշինյանը հերքել է ՌԴ ԱՀԾ պնդումը Հայաստանի՝ ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հերքել է ՌԴ ԱՀԾ պնդումը Հայաստանի՝ ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Հայաստանը, իբր, ԵՄ միջոցների հաշվին պատրաստվում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։

«Չի կարող այդպիսի բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Փաշինյանը՝ հերքելով տեղեկությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայությունը պնդել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և «օգնություն ցուցաբերել» Կիևին՝ գնելով ուկրաինական հացահատիկ՝ ավելի բարձր գներով։ Ըստ նույն աղբյուրի՝ Երևանը, իբր, մտադիր է գերավճարի տարբերությունը փոխհատուցել Եվրոպական միության միջոցներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում