Արտաքին քաղաքականություն

Դեսպան Ենգիբարյանն ու Բունդեսթագի ԱՀ հանձնաժողովի անդամ Կարաահմեդօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

1 րոպեի ընթերցում

Դեսպան Ենգիբարյանն ու Բունդեսթագի ԱՀ հանձնաժողովի անդամ Կարաահմեդօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մեքիդ Կարաահմեդօղլուին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ դեսպան Ենգիբարյանը Մեքիդ Կարաահմեդօղլուին շնորհավորել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբում ներգրավվելու կապակցությամբ։

«Զրուցեցինք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման, ինչպես նաև՝ Հայաստան-Գերմանիա գործընկերության թեմաներով»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպման կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ խաղաղությունը և բաց սահմանները բխում են թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի շահերից ու տարածաշրջանի զարգացման և բարեկեցության համար այլընտրանք չկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում