Քաղաքականություն

Հայաստանի ՏԿԵ փոխնախարարն ու Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՏԿԵ փոխնախարարն ու Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և նույն բաժնի ներկայացուցիչ Սոնյա Լոպեսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ։

Կողմերն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներին, Քաջարանի թունելի և Գյումրին շրջանցող ճանապարհի կառուցման ծրագրերին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն երկրի տրանսպորտային կապերի զարգացման և երթևեկության ավելացող հոսքերի սպասարկման տեսանկյունից։

Երկուստեք ընդգծվել է, որ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում