Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է JICA գործակալության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է JICA գործակալության ներկայացուցիչներին

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) վրաստանյան գրասենյակի ծրագրերի ձևավորման խորհրդական Կոբուն Սակուրադայի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կայացել է JICA-ի կողմից իրականացվող «Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործարար համագործակցության ամրապնդման ծրագրի» համակարգող կոմիտեի (JCC) երկրորդ համատեղ նիստը։

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ Հայաստանի և Ճապոնիայի ոլորտային ընկերությունների միջև գործարար կապերի խորացման և նոր համագործակցության հնարավորությունների ձևավորման տեսանկյունից։

Ծրագրի թիմի ղեկավար Շոսեյ Յամամոտոն ներկայացրել է նախաձեռնության նպատակները, հիմնական արդյունքներն ու մեկնարկից ի վեր գրանցված առաջընթացը։ Նրա խոսքով՝ ծրագիրը կայուն զարգացում է արձանագրել, և ընթացիկ փուլում իրականացվում են մի շարք նոր նախաձեռնություններ, որոնք միտված են ծրագրի արդյունավետության բարձրացմանը։

Քննարկվել են նաև առաջիկա քայլերը, մասնավորապես, ծրագրի նպատակային և կատարողական ցուցիչների (KGI և KPI) վերջնական մշակման գործընթացը։ Երկուստեք հստակեցրել են ցուցիչների հաշվարկի և մոնիթորինգի հետ կապված մի շարք մանրամասներ։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ որպես երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտների համագործակցությունը զարգացնող հարթակ՝ ընդգծելով շարունակական գործընկերության և փորձի փոխանակման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում