Հայաստան

Հայաստանում սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում են տեղումներ

Հայաստանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

«Երևանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև։

Մարզերում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում