Թուրքիա

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքը և Ուկրաինան

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքը և Ուկրաինան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են իրենց աջակցությունը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելուն ուղղված միջոցառումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Ռուբիոն հանդիպել է արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարը և տարածաշրջանում կայունություն ապահովելու հետագա քայլերը։ Պետքարտուղարը և արտգործնախարարը հաստատել են իրենց շարունակական աջակցությունը կայուն խաղաղության հասնելու ջանքերին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Պետքարտուղարության՝ կողմերն արծարծել են նաև ռուս-ուկրաինական հակամարտության թեման։ Ռուբիոն հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին՝ «դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը՝ օգնելու վերջ դնել Ուկրաինայում շարունակվող հակամարտությանը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում