Կառնուտում դաշտամիջյան ճանապարհներն ու սելավատարները նորոգվում են համայնքի միջոցներով
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում համայնքի միջոցներով իրականացվում են դաշտամիջյան ճանապարհների հարթեցման և սելավատար համակարգերի կառուցման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Ախուրյանի համայնքապետարանից, գյուղամիջյան հատվածում, որտեղ ամեն տարի սարերից եկող ձնհալի ջրերը ողողում էին բնակելի տները և վնասում ճանապարհը, կառուցվել է նոր սելավատար համակարգ՝ կիսատաշտակներով և փակ խողովակներով։
Համայնքապետարանից վստահեցնում են, որ աշխատանքների արդյունքում վերացվել է տարիներ շարունակվող խնդիրն ու բարելավվել են բնակչության կենսապայմանները։ Բոլոր աշխատանքները կատարվում են համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի անմիջական հսկողության ներքո։