Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան վերահաստատել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմանը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան վերահաստատել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմանը

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը մնում է Իսրայելի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման հիմնական պայմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրի։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ-Սաուդը 2018 թվականից ի վեր առաջին անգամ նոյեմբերի 18-ին կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Նախորդ ամիս Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի, որ Սաուդյան Արաբիան «շատ շուտով» կմիանա այլ մուսուլմանական երկրներին, որոնք ստորագրել են 2020 թվականի Աբրահամի համաձայնագրերը՝ կարգավորելով հարաբերություններն Իսրայելի հետ։

ԱՄԷ-ն, Բահրեյնը և Մարոկկոն կարգավորել են հարաբերություններն Իսրայելի հետ Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում։ Թրամփը հայտարարել է, որ շուտով ակնկալում է համաձայնագրերի ընդլայնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում