Եվրոպա

Սլովակիայում ուղևորատար գնացքներ են բախվել․ կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Սլովակիայում ուղևորատար գնացքներ են բախվել․ կան վիրավորներ

Սլովակիայի արևմուտքում նոյեմբերի 9-ի երեկոյան երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutche Welle լրատվական գործակալությունը, միջադեպի հետևանքով զոհեր չկան, 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մնացած տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։

Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս՝ Սվատի Յուրի և Պենզինոկ քաղաքների միջև։ Կոշիցե քաղաքից Բրատիսլավա ուղևորվող Tatran 620 գնացքը բախվել է Նիտրայից Բրատիսլավա ուղևորվող REX1814 գնացքին։ Գնացնքներում եղել է մոտ 800 ուղևոր։

Ոստիկանության տվյալներով՝ գնացքների միջև ճակատային բախում չի եղել, գնացնքներից ոչ մեկը ռելսերից դուրս չի եկել։ Reuters-ը հաղորդում է, որ գնացքներից մեկը բախվել է մյուսի հետևի մասին։

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին բոլոր տուժածներին մաղթել է արագ ապաքինում և շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայություններին կատարած աշխատանքի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում