Հայաստան

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 9-ին, ժամը 11։07-ին ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և կուտակած անասնակեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի և տանը կից անասնագոմի տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 15։05-ին: Այրվել են անասնագոմի տանիքը՝ (մոտ 300 քմ), տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի, 100 հակ անասնակեր, 10 հատ արևային կայան և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ և հարակից անասնագոմ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 2 ջրատար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում