Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված ռուս օդաչուների հիշատակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից ռուսական Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված ռուս օդաչուների հիշատակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ 

Նշվում է, որ դեսպանն այցելել է Հայաստանի Արարատի մարզի Երասխ բնակավայր, ծաղիկներ դրել զոհված ռուս օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված օդաչուների հիշատակին։ 

Իր ելույթում դեսպանն ընդգծել է, որ 5 տարի առաջ այս օրը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև լարված բանակցություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն էր ստորագրվել, որի շնորհիվ դադարեցվել էր արյունահեղությունը ու սկիզբ դրվել միջոցառումների համալիրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ «Դրանց իրականացումը նաև ռուս զինծառայողների կյանքն է արժեցել, որոնց հերոսությունը երբեք չի մոռացվի»,- ասել է դեսպանը։ 

Ռուսական Մի-24 ուղղաթիռն Ադրբեջանի կողմից խոցվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ ռուսական կողմն անցել էր հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայմանը։ 

Ուղղաթիռը խոցվել էր ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի տարածքում, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին: Միջադեպի հետևանքով զոհվել էին մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը, ևս մեկ զինվորական վնասվածքներ էր ստացել: Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել էր, որ սխալմամբ է խոցել ուղղաթիռը, և պատրաստակամություն էր հայտնել Մոսկվային փոխհատուցում վճարել: 

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար