Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սյունիք. քննարկվել են ջրի կառավարման համակարգի արդիականացման խնդիրները

3 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ՋԿ նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից՝ նշելով, որ այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել ջրային ենթակառուցվածքների խնդիրները, վերլուծել առկա համակարգերի արդյունավետությունը և քննարկել դրանց բարելավման ընթացիկ ծրագրերը։ 

ՋԿ ղեկավար կազմն այցելել է «Սյունիք» ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ), ապա տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի հետ շրջել «Սյունիք» ՋՕԸ-ի ենթակայությամբ գործող Մեղրու, Կապանի, Գորիսի և Սիսիանի տեղամասերով, այցելել այդ բնակավայրերը սպասարկող պոմպակայաններ։ 

Ղալամքարյանն ու Նալբանդյանը հյուրընկալվել են Սյունիքի մարզպետի աշխատակազմում, որտեղ քննարկումներ են ունեցել մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի և ոլորտային պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի տարբեր համայնքներում հրատապ ուշադրություն պահանջող խնդիրներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։

Կոմիտեից նշում են, որ Կապանում Արամազդ Ղալամքարյանն ու Մարտիրոս Նալբանդյանը հանդիպել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, քննարկել ջրի կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ Կապանի տարածաշրջանում ջրի ամբարման հնարավորությունները, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ցանցերի մաշվածության և մյուս ընթացիկ խնդիրները:

 ՋԿ պատասխանատուները հանդիպել են նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին, քննարկել ոռոգման ենթակառուցվածքների ընթացիկ խնդիրները։ Մեղրիում կազմակերպվել է շրջայց Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերը սպասարկող պոմպակայաններ, ինչպես նաև հանդիպումներ ջրօգտագործողների հետ՝ նոր հիմնված այգիներում։ 

Ղալամքարյանն ու Նալբանդյանը եղել են նաև Լիճքի ջրամբարի տարածքում, որը նախատեսված է կառուցել Հանրային ներդրումային կոմիտեի վերջերս հաստատած ջրամբարաշինության 5 նախագծերից մեկի շրջանակում։ 

Ջրային կոմիտեից տեղեկացնում են, որ կառույցի ղեկավարությունը շարունակելու է մարզային այցելությունները՝ նպատակ ունենալով ուսումնասիրել խմելու և ոռոգման ջրային համակարգերի ընթացիկ վիճակը, առանձնացնել առաջնահերթ խնդիրները և դիտարկել դրանց լուծման ուղիները։ 

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ