Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կոտ դ'Իվուարի ԱԳ նախարարը քննարկել են բազմակողմանի հարթակներում համագործակցության ամրապնդումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կոտ դ'Իվուարի ԱԳ նախարարը քննարկել են բազմակողմանի հարթակներում համագործակցության ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրազիլի Բելեմ քաղաքում հանդիպել է Կոտ դ'Իվուարի ԱԳ նախարար Կակու Ադոմ Լեոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը։

«Մեծ հաճույքով հանդիպեցի Կոտ դ'Իվուարի արտաքին գործերի նախարար Կակու Ադոմ Լեոնին։ Մտքեր փոխանակեցինք բազմակողմանի հարթակներում Հայաստան-Կոտ դ'Իվուար արդյունավետ համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիների վերաբերյալ։ Անդրադարձանք հաջորդ տարի Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբազմազանության համաժողովին (COP17)»,-իր գրառման մեջ նշել է Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի համաժողովն անցկացվելու է Բրազիլիայի Բելեմ քաղաքում՝ նոյեմբերի 10-ից 21-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում