Աշխարհ

Սիրիայում Ասադի տապալումից հետո շուրջ 100 մարդ է անհետացել. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում Ասադի տապալումից հետո շուրջ 100 մարդ է անհետացել. ՄԱԿ

Սիրիայում 2025 թվականի սկզբից անհետացել կամ առևանգվել է առնվազն 97 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը։

Վարչության ներկայացուցիչ Թամին ալ-Քիտանին, Reuters-ի միջոցով հրապարակված մեկնաբանության մեջ, նշել է, որ Սիրիայի նախկին կառավարության անկումից անցել է տասնմեկ ամիս, սակայն մենք շարունակում ենք տագնապալի հաղորդագրություններ ստանալ տասնյակ առևանգումների և բռնի անհետացումների մասին։

Անհայտ կորածների ճշգրիտ թիվը դժվար է որոշել, քանի որ տեղացի բնակիչները հաճախ վախենում են համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում