Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Երնջատափի դպրոցի շինարարական հրապարակ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Երնջատափի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ Եզիազար Վարդանյանը դիտարկել է դպրոցի նորոգման աշխատանքների ընթացքը, կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման և կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր։

Այցի ընթացքում կոմիտեի նախագահն արձանագրել է, որ շինարարական աշխատանքներն ընթանում են արագ տեմպով, ժամանակացույցի համաձայն։ Նա որոշ դիտարկումներ է կատարել և հանձնարարականներ տվել աշխատանքները շարունակելու վերաբերյալ՝ ընդգծելով որակի սահմանված բարձր նշաձողը պահպանելու կարևորությունը։

Ներկայացվել են նաև նորոգման աշխատանքներում նոր և արդյունավետ լուծումներ կիրառելու առաջարկներ։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին