Հարկային ծառայությունում թափուր պաշտոնների համալրման նպատակով, կազմակերպվում է հարցազրույց

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության թափուր պաշտոնների համալրման նպատակով, կազմակերպվում է հարցազրույց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն այս մասին հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով, թե ովքեր կարող են դիմել.

  • Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, ովքեր մասնակցել են հարկային ծառայողի պատրաստման դասընթացներին և ստացել  հավաստագիր՝ ներկայացնելով հարցազրույցի մասնակցության հայտ։
  • ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում վերապատրաստում անցած, այդ թվում՝ առաջխաղացման նպատակով, և վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր ստացած, կամ Ուսումնական կենտրոնում անցկացվող դասընթացներում որպես դասախոս ներգրավված և վերջին երեք տարվա ընթացքում 40 ակադեմիական դասաժամ դասավանդած ու հավաստագիր ստացած ծառայողները՝ ներկայացնելով դիմում և դիմումում նշված փաստաթղթերը։

Ովքեր կհրավիրվեն հարցազրույցի

  • Մասնակցության հայտ ներկայացրած, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայողի թեկնածուների ցուցակում ընգրկված 5 ամենաբարձր միավորներ ունեցող անձինք՝ ըստ թեկնածուների ցուցակի բարձրից ցածր հաջորդականության։
  • ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից վերապատրաստման հավաստագիր ստացած, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, պահանջվող փաստաթղթերը ներկայացրած անձինք։ 

Հարցազրույցի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցները կստանան էլեկտրոնային փոստի միջոցով։

Ինչպես դիմել

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով mrcuyt@taxservice.am էլ․ փոստի հասցեին՝ վերնագրում նշելով թափուր պաշտոնը և պաշտոնի ծածկագիրը, որի համար դիմում եք:

Երբ դիմել

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը՝ ժամը 15:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար հարցազրույցին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՊԵԿ՝  զանգահարելով 060 844 617 հեռախոսահամարով:

Մանրամասները՝ ՊԵԿ-ի հայտարարությունում։

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը