Իրավունք

Վարդան Հարությունյանի նկատմամբ խափանման միջով է ընտրվել տնային կալանքը. Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

1 րոպեի ընթերցում

Վարդան Հարությունյանի նկատմամբ խափանման միջով է ընտրվել տնային կալանքը. Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Մինչ այդ ՊԵԿ նախկին նախագահի նկատմամբ, որին այս տարվա օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման հոդվածներով, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 

«Արմենպրես»-ին ՀՀ դատախազությունից հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Հոկտեմբերի 7-ին Հարությունյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվել էր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում