Ադրբեջան

Թրամփն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» համաձայնագրի տնտեսական մեծ կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Թրամփն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» համաձայնագրի տնտեսական մեծ կարևորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անվանել է «պատմական»՝ բարձր գնահատելով, որ երկրների միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման նախագիծը կկոչվի իր անունով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press  գործակալությունը։ 

«Երեք ամիս առաջ իմ վարչակազմը նաև միջնորդ հանդիսացավ խաղաղության պատմական համաձայնության համար Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա մեկն էր այն ութ պատերազմներից, որը մենք դադարեցրինք ութ ամսում», - նշել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին։

«Ինչպես այն ժամանակ ասացի, այս պատմական համաձայնությունն ընդգրկում է նոր Թրամփի ուղու կառուցում։ Դա այնքան գեղեցիկ բան է։ Նրանք այն իմ անունով են կոչել։ Ես դա իսկապես գնահատում եմ։ Դա մեծ նշանակություն ունի։ Դա նոր Թրամփի ուղի է՝ հանուն միջազգային խաղաղության։ Այս ճանապարհն անցնում է աշխարհի ամենակարևոր հատվածներից մի քանիսով, տնտեսական առումով աշխարհի ամենակարևոր հատվածներից մի քանիսով», - ընդգծել է Թրամփը։ 

Նա հավելել է, որ դա մեծապես կխթանի առևտուրը Կասպից ծովի հակառակ ափին՝ օգնելով Կենտրոնական Ասիայի երկրներին։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ այդ երկրներից յուրաքանչյուրը կօգտվի այն բոլոր հնարավորություններից, որոնք բացվում են այս համաձայնության միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում