Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից: 

«Դատախազը 05.11.2025 թվականին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին»,- նշեցին Գլխավոր դատախազությունից: 

Սերժ Սարգսյանին 2019 թվականին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։  Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:  

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ 2024 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել էր ՀՀ երրորդ նախագահին և գործով անցնող մյուս անձանց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանի որոշմամբ վերացվել էին Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։  

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը և բեկանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։

Հայերեն Русский

Մարոկկոյում առաջին անգամ վարչապետի պաշտոնում կին է նշանակվել

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից