Եվրոպա

Չեխիայի վարչապետ Ֆիալայի կաբինետը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Չեխիայի վարչապետ Ֆիալայի կաբինետը հրաժարական է տվել

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը հրաժարական է տվել, որպեսզի իշխանությունը փոխանցվի նոր կաբինետին, որը ձևավորվում է ընտրություններում հաղթանակ տարած Անդրեյ Բաբիշի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Գործող կառավարությունը կշարունակի աշխատանքը մինչև Բաբիշի կաբինետի անդամները նշանակվեն, ինչը կարող է մի քանի շաբաթ տևել։ 

Հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաջողության են հասել ANO-ն («Դժգոհ քաղաքացիների ակցիա»), «Ազատություն և անմիջական ժողովրդավարություն» (SPD) և «Ավտոմոբիլիստներ» ընդդիմադիր քաղաքական շարժումները: Նոյեմբերի 3-ին նրանք կնքել են համաձայնություն կառավարող կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Վարչապետի թեկնածուն է ANO-ի առաջնորդ Անդրեյ Բաբիշը: Նոյեմբերի 5-ին խորհրդարանի նոր գումարման ստորին պալատի խոսնակ է ընտրվել SPD-ի նախագահ Տոմիո Օկամուրան: Բաբիշն ակնկալում է, որ ձևավորվող նախարարերի կաբինետը, որը կունենա ստորին պալատի 200 պատգամավորներից 108-ի աջակցությունը, կսկսի իր աշխատանքը դեկտեմբերի կեսերից ոչ ուշ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում