Թրամփը դադարեցրել է Նիգերիային աջակցությունը և սպառնացել ռազմական գործողություններով
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները դադարեցնում է Նիգերիային տրամադրվող ամբողջ աջակցությունն այդ երկրում քրիստոնյաների սպանությունների պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահ նախագահ Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ Պատերազմի նախարարությանը հրահանգել է պատրաստվել հնարավոր ռազմական գործողության, որը կլինի «արագ և դաժան»:
«Լավ կլինի, որ Նիգերիայի կառավարությունն արագ գործողություններ ձեռնարկի, քանի դեռ շատ ուշ չէ», - նախազգուշացրել է Թրամփը:
Վաշինգտոնը նաև Նիգերիան դասել է «հատուկ մտահոգություն առաջացնող» երկրների շարքին, որտեղ ոտնահարվում են կրոնական ազատությունները:
Նիգերիայի կառավարությունը հայտարարել է, որ այս դասակարգումը հիմնված է ապատեղեկատվության վրա: Նիգերիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ կողջունեն Վաշինգտոնի օգնությունը իսլամիստ խռովարարների դեմ պայքարում, եթե հարգվի երկրի տարածքային ամբողջականությունը: