Եվրոպա

ՆԱՏՕ-ն Բելգիային օգնություն կտրամադրի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի գործում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Բելգիային օգնություն կտրամադրի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի գործում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ քննարկել է թագավորության օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերը և խոստացել դաշինքի օգնությունը դրանց դեմ պայքարի գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 4-ի երեկոյան Բելգիայում մոտ երկու ժամով փակվել են երկրի բոլոր երեք օդանավակայանները (Բրյուսել, Լիեժ և Շառլեռուա) օդային տարածությունում հայտնված  անօդաչու թռչող սարքերի պատճառով: Միաժամանակ, ըստ Ֆրանկենի, անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ֆլորեն ավիաբազայի երկնքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ից նոր ստացված F-35 կործանիչները, և Կլայնե Բրոգելում, որտեղ ամերիկյան մարտավարական միջուկային զենք է պահվում: 

Ֆրանկենը հայտարարել է Վաշինգտոնի պայմանագրի 4-րդ հոդվածն ակտիվացնելու մտադրության մասին, որը նախատեսում է «անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններ» ՆԱՏՕ-ի երկրների հետ: Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել է խնդրի քննարկման նպատակով նոյեմբերի 6-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ  հրավիրելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում