Բոլոր թոշակառուները թոշակը պետք է ստանան միայն անկանխիկ. վարչապետը 2 շաբաթ ժամանակ տվեց

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որ բոլոր թոշակառուներին թոշակը տրամադրվի բացառապես անկանխիկ եղանակով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում նկատեց, որ այժմ 75 տարեկանից բարձր անձինք թոշակը ստանում են կանխիկ եղանակով: 

«2 շաբաթ ժամանակ. բոլոր թոշակառուները թոշակը պետք է ստանան միայն էլեկտրոնային եղանակով: Հունվարի 1-ից թղթե փող չշարժվի թոշակների դեպքում: Առանց բացառության բոլորը ստանան միայն էլեկտրոնային եղանակով»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց՝ եթե թոշակառուն չի կարողանում տնից դուրս գալ, գնալ խանութ, ապա ավելի լավ կլինի անկանխիկի դեպքում. եթե մինչև այդ գումարն էր տալիս ինչ-որ մեկին, որ իր համար առևտուր անեն, ապա հիմա քարտը պետք է տա, արդյունքում էլ անկանխիկ առևտրից հետվճար կստանա:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց՝ հանդիպել է 103 տարեկան մի տատիկի, որը տեղաշարժման խնդիր ունի: «Խնդրելու ենք բանկերին, որ այն տարեց անձինք, որոնք չեն կարողանալու մոտենալ բանկ՝ քարտ ստանալու համար, բանկերը մոտենան իրենց»,-ասաց մարզպետը: 

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը