Երևանում կայացել է միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային աշխատաժողով

4 րոպեի ընթերցում

Պրահայի գործընթացի Միգրացիոն դիտարանային կենտրոնի (Prague Process Migration Observatory) նախաձեռնությամբ և Միջազգային միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնի (ICMPD) ու Եվրոպական միության աջակցությամբ, նոյեմբերի 4–5-ը Երևանում կայացել է միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային հերթական աշխատաժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրությունից, աշխատաժողովին մասնակցել են տարբեր երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և փորձագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ժամանակավոր ղեկավար Տոմաշ Օստրոպոլսկին և Պրահայի գործընթացի քարտուղարության ղեկավար Ռադիմ Զակը։

Արմեն Ղազարյանը իր խոսքում ընդգծել է նման հանդիպումների շարունակականության կարևորությունը՝ շեշտադրելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը միգրացիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման գործում։

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է Հայաստանյան համատեքստում միգրացիոն ռազմավարական հաղորդակցության ձևերը, մանրամասնել ծառայության վերջին տարիների լուրջ մարտահրավերները, ընդգծել կիրառվող ճշգրիտ տերմինաբանության կարևորությունը՝ ապատեղեկատվությունը և հանրային թյուրիմացությունը կանխելու նպատակով:

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են իրենց երկրներում հաղորդակցության ռազմավարությունների ձևավորմանը և միգրացիոն հոսքերի կառավարմանն առնչվող մարտահրավերներին։ Թեմատիկ նիստերի շրջանակում քննարկվել են նաև՝

  • միգրացիոն պատմությունների վրա ազդող միտումները և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները
  • վիզային ազատականացման գործընթացի վերաբերյալ հաղորդակցության լավագույն փորձերը
  • պատմողականության և մեդիայի դերը միգրացիոն հաղորդակցության արդյունավետության բարձրացման գործում
  • ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության կազմակերպման առանձնահատկությունները։

Մասնակիցները կենտրոնացել են միգրանտների և ապաստան հայցողների հետ արդյունավետ հաղորդակցության վրա։ Քննարկվել են տեղեկատվական արշավների կազմակերպման ձևաչափերը, ապաստանի գործընթացի սկզբնական փուլերում հաղորդակցության ընթացակարգերը, ինչպես նաև միգրանտների և հանրության հետ հաղորդակցման հմտությունները։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև զեկույցներ և դիտարկումներ՝ նվիրված ԵՄ նոր մուտք/ելք համակարգին, ինչպես նաև Պրահայի գործընթացի Միգրացիոն դիտարանային կենտրոնի գործունեությանը։

Աշխատաժողովին ընդգծվել է հաղորդակցության առանցքային դերը միգրացիոն կառավարման արդյունավետության, քաղաքականության թափանցիկության և հանրային իրազեկվածության բարձրացման գործում։

Գործնական աշխատանքներն ու խմբային քննարկումները մասնակիցներին հնարավորություն են տվել փոխանակվել լավագույն փորձով, ներկայացնել իրենց երկրներում գործող միգրացիոն նարատիվները, խոչընդոտները և խթանող գործոնները, ինչպես նաև առանձնացնել լավագույն լուծումները՝ Պրահայի գործընթացի շրջանակում համագործակցության շարունակականությունը խորացնելու նպատակով։

Հայերեն العربية Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա