Մշակույթ

Իրանական «Թանդիս» թատերախումբը Հայաստանում կներկայացնի «Խոսրով» երկլեզու բեմադրությունը

2 րոպեի ընթերցում

Իրանական «Թանդիս» թատերախումբը Հայաստանում կներկայացնի «Խոսրով» երկլեզու բեմադրությունը

Հայաստանում նոյեմբերի 10-15-ը հյուրախաղերով հանդես կգա «Թանդիս» թատերախումբը, ում կողմից կբեմադրվի «Խոսրով» երկլեզու (հայերեն և պարսկերեն) ներկայացումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից՝ մանրամասնելով, որ ներկայացումը հիմնված է Նիզամի Գյանջավու «Խոսրով և Շիրին» պոեմի վրա։ 

«Այն պատմություն է սիրո, հիշողության և մարդու ներաշխարհի խճանկարի մասին։ Լեգենդար արքա Խոսրովը, լսելով Շահրզադի և նրա գերության պատմությունը, մի պահ կարծում է, թե Շահրիարը՝ Շահրզադի տիրակալը, իր և Շիրինի որդին է։ Այդ մոլորությունը նրան տանում է դեպի անցյալ, որտեղ կենդանանում են նրա սիրո, հավատարմության ու ցավի հիշողությունները։ Խոսրովը սկսում է պատմել Շահրզադին իր և Շիրինի անմահ սիրո պատմությունը՝ վերապրելով այն մինչև Շահրիարի ծնունդը, իսկ Շահրազադը, կարծես հանդիսատեսի հայացքը մարմնավորելով, դառնում է պատմության ականատեսը՝ հետևելով այս մեծ սիրո խորահույզ պատմությանը մինչև հերոսների ողբերգական վախճանը»,- նշված է դեսպանության մշակույթի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Հեղինակ և բեմադրիչ՝ Համեդ Շեյխի, պրոդյուսեր՝ Ֆաթեմե Աբդոլրահիմի: 

Ներկայացման ժամանակացույց

Նոյեմբերի 10-ին ժամը 17։00-ին - Մաչանենց տուն մշակութային համալիր, հասցե՝ ք․ Էջմիածին, Շահումյան 36։

Նոյեմբերի 11-ին ժամը 14։00-ին - Երևանի պետական համալսարան Մշակույթի կենտրոնի դահլիճ։

Նոյեմբերի 12-ին ժամը 16։00-ին - Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն, հասցե՝ ք․ Արտաշատ Օգոստոսի 23-ի փող.

Նոյեմբերի 13-ին ժամը 17։00-ին - Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ, հասցե՝ Ամիրյան 26։

Մուտքն ազատ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում