Աշխարհ

Ճապոնիայի նոր վարչապետն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Զելենսկու հետ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի նոր վարչապետն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Զելենսկու հետ

Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին, որը պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 21-ին, իր առաջին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ նրանց զրույցը տևել է շուրջ 30 րոպե։

Վարչապետ Տակաիչին ընդգծել է, որ Ճապոնիայի դիրքորոշումը չի փոխվում, և երկիրը կկանգնի Ուկրաինայի կողքին։ Տակաիչին նաև խոստացել է շարունակել իր «վճռական աջակցությունն Ուկրաինային, որն ուղղված է արդար ու երկարատև խաղաղության հասնելուն»։ Նշվում է, որ վարչապետը նաև իր անձնական հարգանքն է հայտնել Զելենսկուն։

Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտնել է, որ Սանաե Տակաիչիի հետ քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը։ Նա շնորհավորել է Տակաիչիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նաև շնորհակալություն հայտնել Ճապոնիային կայուն օգնության և Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում սկզբունքայնության համար։

Ուկրաինայի նախագահը նաև բարձր է գնահատել Ճապոնիայի օգնությունն էներգետիկ ոլորտում՝ համապատասխան սարքավորումներով, ինչպես նաև տեղեկացրել է նրան Կիևի մտադրության մասին՝ զարգացնելու զենքի վերահսկվող արտահանումը և կառուցելու ամուր գործընկերություններ ժամանակակից զենքի համատեղ արտադրության համար։

Զելենսկին Ճապոնիայի վարչապետին հրավիրել է Ուկրաինա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում