Գեղարքունիքում համարակալվել է 12426 գլուխ խոշոր և 104004 գլուխ մանր եղջերավոր կենդանի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են  անասնապահության ոլորտում իրականացված աշխատանքները և արդյունքները 2025 թվականի առաջին ինն  ամիսների կտրվածքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2025 թվականի հունվարին  խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 71971 գլուխ, որը 2024 թվականի նույն ժամանակահատվածի  համեմատությամբ պակասել է 3858 գլխով։ Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 102543 գլուխ, որը 2024 թվականի համեմատությամբ ավելացել է 626 գլխով։

2025 թվականի հոկտեմբերի 15-ի  դրությամբ  մարզում իրականացվել են 376718 գլուխ խոշոր և 93929 գլուխ մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշառման ու պատվաստման աշխատանքներ: 

Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մարզում համարակալվել է 12426 գլուխ խոշոր և 104004 գլուխ մանր եղջերավոր կենդանի։ Համարակալման և պատվաստման աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ