Քաղաքականություն

Միրզոյանը կարևորում է Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը կարևորում է Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համատեքստում կարևոր է համարում նաև Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման մասին պայմանավածությանը Հայաստանի և Թուրքիայի միջև: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում՝ պատասխանելով Թուրքիայում կառուցվող Կարս-Նախիջևան և Ադրբեջանում կառուցվող այլ ենթակառուցվածքները Հայաստանի տարածքով կապելու հնարավորությունների մասին ադրբեջանցի լրագրողի հարցին: 

«Այդ ճանապարհով կապահովվի Հեռավոր Արևելք և, օրինակ, Միացյալ Թագավորություն, Պորտուգալիա ապրանքների շարժը և տեղափոխությունը»,- ասաց Միրզոյանը: 

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը սեպտեմբերին Երևանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում