Մարզեր

Քեթի բնակավայրում բացվել է նոր պուրակ

2 րոպեի ընթերցում

Քեթի բնակավայրում բացվել է նոր պուրակ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրում նոր պուրակ է բացվել։ Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավարը, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուներ, հյուրեր։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, նախաձեռնությունը կարևոր քայլ է ոչ միայն համայնքի բարեկարգման, այլև բնակիչների կյանքը բարելավելու ուղղությամբ։

Նոր պուրակի կառուցումն իրականացվել է համայնքի միջոցներով՝ 7 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ։ Բարեկարգվել է 500 քմ տարածք, որը ցանկապատվել է և եզրագծվել՝ ստեղծելով նոր բաց տարածք ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Պուրակի կեսը տրամադրվել է կանաչ գոտուն, իսկ մյուս կեսը սալիկապատվել է հեծանիվներով, ինքնագլորներով և այլ խաղասարքերով տրանսպորտային շարժման համար։ Սա կնպաստի բնակիչների ակտիվությանը և առողջ ապրելակերպի խթանմանը։

Պուրակում տեղադրվել է տասը նոր խաղասարք, տեղադրվել են նաև զրուցարաններ, նորագույն լուսավորման ու ջրատար համակարգեր։ 

«Այս նախաձեռնությունն ապացուցում է, որ տեղական իշխանությունները լուրջ ուշադրություն են դարձնում գյուղական բնակավայրերի բարեկարգմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը՝ միաժամանակ ստեղծելով մթնոլորտ, որն օգնում է պահպանել գյուղական համայնքի արժեքները և բարենպաստ միջավայր ապահովել ապագա սերունդների համար»,-նշեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում