Միացյալ Նահանգներ

Վենեսուելան պատրաստ է համալիր պաշտպանության ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում. Մադուրո

2 րոպեի ընթերցում

Վենեսուելան պատրաստ է համալիր պաշտպանության ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում. Մադուրո

Վենեսուելայում ընդունվել է համալիր պաշտպանության և զինված պայքարի անցման պլան ԱՄՆ կողմից ագրեսիայի դեպքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կառավարող Վենեսուելայի միասնական սոցիալիստական ​​կուսակցության և կուսակցության երիտասարդական թևի արտահերթ համագումարում:

«Հայրենիքի համալիր պաշտպանության ռազմավարական հայեցակարգի շրջանակներում…. ընդունվել է պլան ոչ զինված  պայքարից ազգային և մայրցամաքային մասշտաբով զինված պայքարի անցման համար, եթե Վենեսուելան հարձակման ենթարկվի ԱՄՆ կայսրության կողմից», - հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է Venezolana de Television հեռուստաալիքով: 

Նա հայտնել է, որ պլանը նախատեսում է «անցում զինված պայքարի՝ տարածքային ամբողջականության, արժանապատվության, խաղաղության իրավունքի և Վենեսուելայի ապագայի պաշտպանության համար»:

Նախագահը հավելել է, որ Վենեսուելայից «ոչ ոք չի խլի անկախության և կյանքի իրավունքը»։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ «ամբողջ աշխարհը Վենեսուելային նայում է որպես   խաղաղության, իր արժանապատվության, արժեքների և սկզբունքների պահպանման համար հաջող պայքարի օրինակ»։ 

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի միասնական սոցիալիստական ​​կուսակցությունը կկատարի համագումարում ընդունված որոշումները, և երկիրը կմտնի «խաղաղության, բարեկեցության և երջանկության նոր դարաշրջան»:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Փիթ Հեգսեթը հայտնել էր Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխող ևս մեկ նավակի ոչնչացման մասին, որի հետևանքով սպանվել է 2 մարդ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում