Միացյալ Նահանգներ

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է ԱՄՆ ուժերի կողմից Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում նավակի ոչնչացման մասին, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրանյութերի տեղափոխման համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հեգսեթը X սոցիալական հարթակում հայտնել է, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։ Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն՝ նավակով թմրանյութեր էին տեղափոխում այն կազմակերպության անդամները, որը Վաշինգտոնը համարում է ահաբեկչական։ Կազմակերպության անունը չի նշվում։ 

«Հարվածի ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել, իսկ նավակում գտնվող երկու թմրաահաբեկիչները սպանվել են», - գրել է Հեգսեթը։

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ ուժերը «կգտնեն և կոչնչացնեն այն բոլոր նավերը», որոնցով փորձում են ապօրինի թմրանյութեր տեղափոխել ԱՄՆ։ 

«Ոչ մի կարտել շանսեր չունի ամերիկացի զինվորականների դեմ», - հավելել է Հեգսեթը։

Վերջին շաբաթներին ԱՄՆ ուժերը բազմիցս հայտարարել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում Խաղաղ օվկիանոսում նավակներ ոչնչացնելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում