Սիգի բնօգտագործման վճարները կկազմեն 73 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սիգի բնօգտագործման վճարներից մուտքերն այս տարի նախատեսվում է, որ կկազմեն մոտ 73 մլն դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: 

Խոսելով սիգի արդյունագործական որսի չափաքանակներից՝ նախարարը նշեց, որ 2024-ին սահմանվել է 679 տոննա չափաքանակ, որից փաստացի որսվել է 652 տոննան: Պետական բյուջե է վճարվել 44 մլն դրամ բնօգտագործման վճար:

«2025-ին սահմանվել է 1123 տոննա չափաքանակ, որից ներկայումս փաստացի որսվել է 460 տոննա: 2025թ համար բնօգտագործման վճարից մուտքերը կկազմեն մոտ 73 մլն դրամ: 2025-ի ապրիլին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությամբ՝ 2026 թվականից կենսապաշարների, այդ թվում՝ սիգ ձկնատեսակների համար բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար»,-ասաց Մաթևոսյանը:

Նա հիշեցրեց, որ ավելացվել են նաև բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Սիգի 1 կգ-ը սահմանվել է 300 դրամ՝ գործող 65 դրամի դիմաց:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները