Ծաղկաշենում վարչական ղեկավարի գրասենյակի ու երիտասարդների ժամանցի համար նոր շենք է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղում ընթանում են վարչական ղեկավարի գրասենյակի և երեխաների ու երիտասարդների համար ժամանցի կազմակերպման նոր շենքի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Ծաղկաշենի վարչական ղեկավարի գրասենյակի նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 200 միլիոն  դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է Գավառ համայնքի 2025 և 2026 թվականների բյուջեներից։ 

Շենքը նախագծով երկհարկանի է՝ կիսով չափ նկուղային հարկով։ 

2025 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ արդեն կատարվել են երկաթբետոնե կոնստրուկցիաների աշխատանքները, պատերի շարվածքը և առաջին հարկի ծածկի կառուցումը։ Դրանք  2025 թվականին նախատեսված աշխատանքներն էին, որոնք ավարտված են, այժմ ընթանում են արտաքին կոյուղու և սեպտիկ հորի, ինչպես նաև ապաստարանի ելքի և անցուղու կառուցման աշխատանքները։

Օրերս Ծաղկաշենի վարչական ղեկավարի նստավայրի նոր շենքի կառուցման շինհրապարակում շինաշխատանքների մշտադիտարկում է իրականացրել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ