Ռուսաստան

Պեկինում կայացել է Միշուստինի և Սի Ծինփինի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Պեկինում կայացել է Միշուստինի և Սի Ծինփինի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը։ 

Միջոցառումը տեղի է ունեցել Ժողովրդական ժողովների տանը։ Բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների անդամները։ 

Սի Ծինփինը հանդիպման բացմանը բարձր է գնահատել Միշուստինի ներդրումը ռուս-չինական հարաբերությունների զարգացման գործում։ 

Միշուստինը Չինաստանում է երկօրյա այցով։ Նոյեմբերի 3-ին նա հանդիպել է Չինաստանի պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցզյանի հետ։ Նրանց բանակցությունները տեղի են ունեցել Հանչժոուում։ Հանդիման մասնակիցներն ստորագրել են մի շարք փաստաթղթեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում