Ռուսաստան

Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանից ներմուծվող նավթի գրեթե կեսից

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանից ներմուծվող նավթի գրեթե կեսից

Չինաստանի խոշորագույն պետական ​​նավթային ընկերությունները, այդ թվում՝ Sinopec-ը և PetroChina-ն, ինչպես նաև ավելի փոքր մասնավոր ընկերություններ չեղարկել են Ռուսաստանից վառելիքի որոշ առաքումներ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հոկտեմբերի վերջին պատժամիջոցներ սահմանեց ռուսական «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Չինաստանը չեղարկել է օրական ընդհանուր առմամբ 400 000 բարելի գնումները, որը կազմում է Ռուսաստանի կողմից Չինաստան օրական մատակարարվող նավթի մոտավորապես 45%-ը: Որոշումը հատկապես ծանր ազդեցություն է ունեցել սիբիրյան հում նավթի՝ ESPO ապրանքանիշի վրա, որի գինը կտրուկ անկում է ապրել:

Եթե ​​նախկինում այս նավթի խմբաքանակների գինը, որոնց մատակարարումը նախատեսված էր նոյեմբերին, հավասար էր Brent ապրանքանիշի բազային արժեքին (մեկ բարելի համար 64-65 դոլար) կամ առավելագույնը 0,5 դոլարով ավելի էժան էր մեկ բարելի համար, ապա այժմ զեղչերը տատանվում են 0,5-ից մինչև 1 դոլարի սահմաններում։ Որոշ դեպքերում դրանք հասնում են 1.70 դոլարի: Այնուամենայնիվ, ESPO-ի դեկտեմբեր ամսվա մատակարարումների պայմանագրերը դեռևս դանդաղ են կնքվում:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում