Հայաստան

Նաթիա Նացվլիշվիլին կարևորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Նաթիա Նացվլիշվիլին կարևորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքները

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց տնտեսական հզորացման, զբաղվածության խթանման, սոցիալական ներառման և գենդերային հավասարության ապահովման վերաբերյալ հարցեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։  

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ աջակցության կարևորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման գործում։ 

«Այս համատեքստում նախարարը մասնավորապես խոսել է Զբաղվածության 2025-2031թթ․ ռազմավարական ծրագրից բխող «Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի» մասին և շեշտել վերջինիս դերը երիտասարդների, կանանց, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող գործունակ անձանց, ինչպես նաև Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման գործում։ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքների դերը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը համատեղ սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում