Միացյալ Նահանգներ

Նիգերիան մտահոգված է ԱՄՆ նախագահի հայտարարության պատճառով

1 րոպեի ընթերցում

Նիգերիան մտահոգված է ԱՄՆ նախագահի հայտարարության պատճառով

Նիգերիան մտահոգված է Դոնալդ Թրամփի հայտարարության պատճառով, քանի որ ԱՄՆ նախագահը Պենտագոնին հրամայել է պատրաստվել Նիգերիայում հնարավոր ռազմական գործողությունների, եթե տեղի կառավարությունը չկարողանա կանխել քրիստոնյաների սպանությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարությունները բուռն քննարկվում են Նիգերիայում: Թրամփը նաև սպառնացել է դադարեցնել Արևմտյան Աֆրիկայի այդ երկրին տրամադրվող ողջ օգնությունն ու աջակցությունը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Նիգերիայում քրիստոնյաները բախվում են իսլամիստների կողմից գոյության սպառնալիքի հետ։ 

Amnesty International-ի տվյալներով՝ Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուի իշխանության գալուց հետո երկու տարվա ընթացքում կենտրոնական և հյուսիսային Նիգերիայում ջիհադիստների հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 10 000 մարդ։

Թրամփը կարծում է, որ դա քրիստոնյաների ցեղասպանություն է: Վերլուծաբանների կարծիքով՝ չնայած քրիստոնյաները հաճախ դառնում են համակարգված հարձակումների թիրախ, զինված խմբավորումների զոհերի մեծ մասը Նիգերիայի գերազանցապես մուսուլմաններով բնակեցված հյուսիսային շրջանի մուսուլմաններն են:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում