Ձյուդոիստ Վահե Աղասյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Վահե Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախնական փուլում Աղասյանն առավելության է հասել Բուլղարիայից` Հրիստո Հրիստովի, Իսպանիայից`Լոպես Բարրոսոյի`  և Մոլդովայից` Վլադիմիր Լակոմիի նկատմամբ, կիսաեզրափակչում հաղթել է բելգիացի Օլիվեր Նաերտին, իսկ եզրափակչում պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Մատե Գոգոբերիշվիլուն:

Աղասյանը դարձել է հայկական ձյուդոյի պատմության մեջ երկրորդ մարզիկը, որը ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի առաջին ոսկե մեդալն այս տարիքային խմբում նվաճել էր Արմեն Նազարյանը՝ դեռևս 2003 թվականին։

Հայաստանի հավաքականի կազմում Քիշնևում անցկացված առաջնությունում հանդես են եկել նաև Մարտին Բադալյանը (60 կգ), Ժիրայր Համբարյանը (66 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ):

 

Հայերեն العربية English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար