Միացյալ Նահանգներ

Թրամփը հերքել է Վենեսուելայի վրա հարձակման անխուսափելիության մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Թրամփը հերքել է Վենեսուելայի վրա հարձակման անխուսափելիության մասին տեղեկությունները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի վրա հարձակման տարբերակները։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Ավելի վաղ Miami Herald-ը և The Wall Street Journal-ը հրապարակել էին հաղորդագրություններ այն մասին, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում է հարձակումներ Վենեսուելայում գտնվող ռազմական օբյեկտների վրա, ինչի մասին վկայում է տարածաշրջանում B-1B ռմբակոծիչների տեղակայումը վերջին օրերին։

Անդրադառնալով այդ տեղեկատվությանը՝ Թրամփը շեշտել է. «Ոչ, դա ճիշտ չէ»։ 

Նախագահը կրկնել է նույն պատասխանը, երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նա թույլատրել է որևէ ռազմական գործողություն Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ։ 

ԱՄՆ-ն պնդում է, որ իր առաքելության նպատակն է խափանել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և Մադուրոյի ռեժիմի հետ կապված հանցավոր ցանցերը, սակայն հերքում է ներխուժման կամ անխուսափելի հարձակման որևէ պլան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում