Եվրոպա

Թրամփը Հունգարիային չի հանել ռուսական նավթային ընկերությունների հետ համագործակցող երկրների դեմ սահմանված պատժամիջոցների ցանկից

1 րոպեի ընթերցում

Թրամփը Հունգարիային չի հանել ռուսական նավթային ընկերությունների հետ համագործակցող երկրների դեմ սահմանված պատժամիջոցների ցանկից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Հունգարիային ազատել Վաշինգտոնի կողմից ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերությունների դեմ վերջերս սահմանված պատժամիջոցների ցանկից՝ չնայած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական խնդրանքին։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Օրբանը մեզանից բացառություն խնդրեց,բայց մենք հրաժարվեցինք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Վիկտոր Օրբանը ավելի վաղ հույս էր հայտնել, որ նոյեմբերի 7-ին Թրամփի հետ հանդիպման ժամանակ կկարողանա համոզել նրան՝ պնդելով, որ Հունգարիան գտնվում է եզակի իրավիճակում։ Որպես փաստարկ՝ նա նշել էր իր երկրի բարձր կախվածությունը խողովակաշարային էներգամատակարարումներից։

«Մենք կախված ենք Հունգարիային էներգիա մատակարարող տրանսպորտային ուղիներից, հիմնականում՝ խողովակաշարերից»,- ասել է Օրբանը և հավելել, որ կարևոր է ԱՄՆ-ին փոխանցել այդ հատուկ իրավիճակի ըմբռնումը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում