Մշակույթ

Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը

1 րոպեի ընթերցում

Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երրորդ անգամ կմեկնարկի Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարաության, Արարատի մարզպետարանի, Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ  և Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ:

Նոյեմբերի 1-9-ը հանրապետության 11 թատրոններ հանդես կգան իրենց լավագույն ներկայացումներով (խաղացանկը), որոնք նախատեսված են թե’ փոքրերի, թե’ մեծահասակների համար։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։30-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացմամբ։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև թատրոնի նախկին աշխատակից Գրիշա Եփրեմյանի նկարների ցուցահանդեսը՝ նվիրված  նրա 100-ամյակին։

Նոյեմբերի 9-ին տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Ուրվականների սոնատը» ներկայացմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում