Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Հնդկաստանը 10-ամյա պաշտպանական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Հնդկաստանը 10-ամյա պաշտպանական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

ԱՄՆ-ն և Հնդկաստանը ստորագրել են 10-ամյա պաշտպանական շրջանակային համաձայնագիր, հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրել են Փիթ Հեգսեթը և  Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Մալայզիայում «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա պլյուս» ձևաչափով պաշտպանության նախարարների միջոցառման շրջանակում հանդիպման ժամանակ։ 

«Սա առաջ է մղում մեր պաշտպանական գործընկերությունը, որը տարածաշրջանային կայունության և զսպման անկյունաքարն է», - Truth Social հարթակում գրել է Պենտագոնի ղեկավարը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը և Նյու Դելին ընդլայնում են համակարգումը, տեղեկատվության փոխանակումը և տեխնոլոգիական համագործակցությունը։ 

«Մեր պաշտպանական կապերը երբեք այսքան ամուր չեն եղել», - հավելել է Հեգսեթը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում