Ռուսաստան

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Չինաստան նավթի մատակարարումներով. ՌԴ կառավարություն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Չինաստան նավթի մատակարարումներով. ՌԴ կառավարություն

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Չինաստան նավթի մատակարարումներով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել են ՌԴ կառավարության աշխատակազմում:

«Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում չինական շուկա նավթի մատակարարումներով», - հայտնել են նախարարների կաբինետում ՌԴ վարչապետի՝ Չինաստան այցին ընդառաջ։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 3-4-ը կայցելի Չինաստան։ Ուղևորության ընթացքում նա հանդիպում կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և երկրի Պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ էներգետիկ գործընկերության ամրապնդումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում