Պակիստանը և Աֆղանստանը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը

2 րոպեի ընթերցում

Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Պակիստանը և Աֆղանստանը համաձայնել են վերսկսել հաշտության բանակցությունները և պահպանել հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Բոլոր կողմերը համաձայնել են գործի դնել մոնիթորինգի և ստուգման մեխանիզմը, որը կապահովի խաղաղության պահպանումը և խախտող կողմի նկատմամբ պատժի կիրառումը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կողմերը պլանավորում են Ստամբուլում կրկին հանդիպել նոյեմբերի 6-ին՝ հրադադարի ռեժիմի պահպանման կարգը վերջնականորեն համաձայնեցնելու համար։

Հոկտեմբերի 25-ին Աֆղանստանի և Պակիստանի իշխանությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Ստամբուլում, որտեղ քննարկել են սահմանային ճգնաժամի կարգավորման ուղիները և հրադադար ռեժիմի պահպանման համար պայմանների ստեղծումը, որը հոկտեմբերի 19-ին ձեռք է բերվել Դոհայում։

Հոկտեմբերի սկզբին Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ գրոհել են մի քանի պակիստանյան ռազմական դիրքերի վրա և 58 պակիստանցի զինվորի սպանել՝ ի պատասխան աֆղանական տարածքի և օդային տարածության բազմակի խախտումների։ Պակիստանի զինվորականները հայտնել են քիչ կորուստների մասին՝ նշելով, որ սահմանի երկայնքով պատասխան կրակի հետևանքով կորցրել են 23 զինվորի և սպանել ավելի քան 200 «թալիբի և նրանց հետ կապված ահաբեկիչների»։ 

Պակիստանն ավելի վաղ հարվածներ էր հասցրել Աֆղանստանի տարածքին՝ հայտարարելով, որ թիրախավորում է արմատական ​​իսլամիստական ​​«Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան» խմբավորման բազաները և «Բելուջիստանի ազատագրական բանակի» բազաները: Իսլամաբադը հայտարարել է, որ Աֆղանստանն ապաստան է տրամադրում ահաբեկիչներին, որոնք հարձակումներ են գործում Պակիստանի վրա։ Քաբուլը հերքում է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ թույլ չի տալիս իր տարածքն օգտագործել այլ երկրների դեմ:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները