Միացյալ Նահանգներ

Սեուլը ողջունել է ԱՄՆ-ում միջուկային սուզանավի կառուցումը թույլատրելու՝ Թրամփի որոշումը

1 րոպեի ընթերցում

Սեուլը ողջունել է ԱՄՆ-ում միջուկային սուզանավի կառուցումը թույլատրելու՝ Թրամփի որոշումը

Հարավային Կորեայի կառավարությունը ողջունում է ԱՄՆ-ում միջուկային սուզանավի կառուցման թույլտվություն տալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի գրասենյակի խոսնակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: 

«Այս որոշումը կմեծացնի երկրի պաշտպանական կարողությունները և մեծապես կընդլայնի մեր զինվորականների դերակատարումը Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու գործում», - նշված է հայտարարության մեջ:

Հարավային Կորեայի նախագահական գրասենյակից հայտնել են, որ այս գործընթացում Սեուլը սերտորեն կհամագործակցի Վաշինգտոնի հետ: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Հարավային Կորեայի համար Ֆիլադելֆիայի նահանգի նավաշինարանում ատոմային սուզանավ կկառուցվի։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում