ԵՄ դեսպանն ու ԱԳԵԾ պատվիրակները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենի, Վրաստանի, Հարավային Կովկասի, արևելյան բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենի, Արևելյան հարևանության և Թուրքիայի գլխավոր տնօրեն Ադրիեն Կիրալի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ,  ԵՄ ԱԳԵԾ պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Հյուրերը ԱԺ 2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ, հետաքրքրվել են ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածության և պատրաստվածության մասին՝ փորձելով հասկանալ կառույցի կարիքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և վստահեցրել, որ ընտրական համակարգը մշտապես պատրաստվում է համապետական ընտրություններին։ Հյուրերի քննարկման առանցքում էր նաև ընտրություններին  ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքները և դրանց դիմակայելու համար ԿԸՀ գործիքակազմը։

Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ ԿԸՀ-ն իր էլեկտրոնային համակարգերը մշտապես թարմացնում է՝ ապահովելու համար ընտրական համակարգի անխափան աշխատանքը։

Հայերեն

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ