Թուրքիա

Գերմանիայի կանցլերն իր առաջին այցն է կատարել Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերն իր առաջին այցն է կատարել Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է կատարել Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը պաշտպանության ոլորտում, Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաև Անկարայի ազդեցությունը Գազայի հատվածում խաղաղության ջանքերում: 

Պարբերականը նշում է, որ երկու երկրների հարաբերություններում լարվածությունը շարունակվում է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների պատճառով: 

Նախքան Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը Գերմանիայի կանցլերն այցելել է Աթաթուրքի դամբարան, այնուհետև հանդիպում անցկացրել գործարարների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում