ԱՄՆ փոխնախագահը խոսել է միգրանտների թիվը կրճատելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է վերջին տարիներին Միացյալ Նահանգների կողմից չափից դուրս շատ թե՛ անօրինական, թե՛ օրինական միգրանտների ընդունելու մասին: Նա հայտարարել է, որ այդ ցուցանիշն անհրաժեշտ է կրճատել։

Միսիսիպիի համալսարանում կայացած միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր սպանության զոհ դարձած ակտիվիստ Չարլի Քըրքի հիմնադրած Turning Point USA կազմակերպությունը, Վենսը նշել է, որ սխալ ներգաղթային քաղաքականության պատճառով հատկապես նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք շատ ներգաղթյալներ են եկել ԱՄՆ։ 

«Օրինական ներգաղթի հարցը բարդ է: Մենք ամեն տարի մոտ մեկ միլիոն օրինական ներգաղթյալների ենք ընդունում ԱՄՆ: Ինձ թվում է՝ բավականին ակնհայտ է, որ այդ ներգաղթյալների պատճառով է, որ ամերիկացի քաղաքացիներն ավելի ցածր աշխատավարձեր են ստանում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելել է նա։

Վենսը խոստովանել է, որ որոշ միգրանտներ կարող են օգուտ բերել ԱՄՆ-ին: «Սակայն ընդհանուր ցուցանիշն անհրաժեշտ է նվազեցնել. չափազանց շատ մարդիկ են եկել Միացյալ Նահանգներ», - ասել է նա։

Փոխնախագահը նշել է, որ նաև ԱՄՆ տարածք է մուտք են գործել մեծ թվով անօրինական միգրանտներ: «Մենք նույնիսկ չգիտենք, թե որքան շատ անօրինական միգրանտներ են գտնվում երկրում: Ես ենթադրում եմ, որ նրանց թիվը մոտ 25-30 միլիոն է, բայց ոմանք կարծում են, որ այդ ցուցանիշը կարող է հասնել 50 միլիոնի», - ասել է նա: «Ձախերը կասեն, թե մենք ատում ենք ներգաղթը և ներգաղթյալներին, բայց մենք ոչ մեկին չենք ատում: Մենք սիրում ենք մեր համաքաղաքացիներին, և, որպեսզի նրանք իրականացնեն ամերիկյան երազանքը, մենք փակեցինք սահմանը Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի առաջին իսկ օրը», - եզրափակել է նա:

Հայերեն Русский

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով