Հարավային Կորեան ատոմային սուզանավ կկառուցի ԱՄՆ-ում. Թրամփ
1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան կօգտվի Ֆիլադելֆիայի նահանգում ամերիկյան նավաշինարանի ծառայություններից և ատոմային սուզանավ կկառուցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հարավային Կորեայից վերադառնալուց հետո։
«Հարավային Կորեան ատոմային սուզանավ կկառուցի Ֆիլադելֆիայի նավաշինարաններում, հենց այստեղ՝ հին ու բարի Միացյալ Նահանգներում», - գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցում:
Նա հույս է հայտնել, որ երկրում մոտ ապագայում կվերականգնվի նավաշինական ակտիվությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Սեուլի միջև ռազմական դաշինքը դարձել է «ավելի ուժեղ, քան երբևէ»:
Կարդացեք հոդվածը` Русский